Рубрика: Մայրենի

Լողորդը

Ամռան մի գեղեցիկ օր ես, հայրիկս և մայրիկս մեկնեցինք Եգիպտոս։ Այնտեղ շատ գեղեցիկ էր և հեքիաթային։ Ամեն առավոտ գնում էինք ծովի ափ և լողում։ Եվ մի օր էլ, երբ մենք գնացինք ափ, հայրիկս մի բարձր վայրից ցատկեց դեպի ծովը։ Դա ինձ շատ դուր եկավ, ես զգույշ գնացի հայրիկիս արարքը կրկնելու, բայց այնպես, որ մայրիկը չնկատի։ Դա ինձ հաջողվեց և բախտս բերեց, որ հայրիկս շուտ նկատեց ինձ և օգնեց, հակառակ դեպքում ես չէի կարողանալու։

Ալեքս Հովսեփյան

Рубрика: Մայրենի

Էմիլի արկածները

Գետակի մոտ գտնվող տնակում ապրում էր հետաքրքրասեր մի տղա իր ընտանիքով։ Այդ վայրում աճում էին տարբեր տեսակի ծառեր, ծաղիկներ և նա շատ էր սիրում ծաղիկներ։ Տղան ծաղիկները չորացնում և պահում էր։ Ամեն անգամ այդպես վարվելով նա ամբողջ բուսականությունը փչացնում էր։ Ընտանիքը ամեն ինչ անում էր, որ տղան ծաղիկները չփչացնի, բայց իզուր։ Մի օր էլ, երբ նրան փակեցին սենյակում, նա մի ձև դուրս պրծավ սենյակից և վազեց գետը։ Գետի մեջ լողում էին ջրաշուշանները և տղան ցանկանում էր դրանք վերցնել․․․։Նա այնքան չարաճճի էր, որ անգամ ծնողները չէին կարղանում սաստել նրան։

Ալեքս Հովսեփյան