Рубрика: Մաթեմատիկայի ընտրության խումբ

Բանավոր հաշիվ:

Լուծում ենք խնդիրներ  <<Պատանի մաթեմատիկոս>>  օլիմպիադայից:
1. Գրված են 1, 2, 3,…, 98, 99 թվերը: Քանի՞հատ 5 թվանշանէգրված: 

12
2. Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռք սեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռք սեղմում եղավ:

13
3. Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՛ր այդ թվերի գումարը:

25 

5.Արկղում եղած խնձորների թիվը եռանիշ է: Հայտնի է, որ այդ խնձորները կարելի է հավասարապես բաժանել թե՛ 2,  թե՛ 3  և թե՛ 5  երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասարապես բաժանել 4 երեխաների միջև: Նվազագույնը քանի՞ խնձոր կա արկղում:
6. 2012 հատ բնական թվերի գումարը հավասար է 2013-ի: Գտի°ր այդ թվերի արտադրյալը:
Լրացուցիչ:
Երեխան 8 լուցկու հատիկով մի անգամ կառուցեց քառակուսի, իսկ մյուս անգամ` ուղղանկյուն, որը քառակուսի չէ: Քանի՞ անգամ է այդ քառակուսու մակերեսի եռապատիկը մեծ ուղղանկյան մակերեսի կրկնապատիկից:

Рубрика: Մաթեմատիկայի ընտրության խումբ

05.02.2024

1․ Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին։

2․ Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը:

3․ Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջհամար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

4․ Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։

5․ Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը:

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

7․ Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։

8. Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն էամենամեծ քառակուսու մակերեսը։