Рубрика: Հայրենագիտության ակումբ

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նախ տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ:

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Հայրագիտական խաղ

Մեսին քանի՞ ոսկե գնդակ ունի։

7

5

8

9

Ո՞ր ֆուտբոլային ակումբն է ամենաշատը չեպիոն դարձել։

Ման սիթի

Ռմա

Բարսելոնա

Պսժ

Պելեն քանի՞ գոլ է խփել։

1000

2010

1281

1200

Ամենաշատ ոսկե գնդակը ո՞վ ունի։

Մեսսին

Նեյմար

Բենզեմա

Մոդրիչ

որ հավաքականն է ամենաշատը աշախարի չեմպյոն դարձել։

Բռազիլյա

Գեռմանիա

Իսպանի

Ո՞ւմ հետ են ամենաշատը պայմանագիր առաջարկել։

Մբաբե

Ռունալդու

Մեսի

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Հայաստանի երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելացնել լեզուներ

  • Հոդված
  • քննարկում
  • Կարդալ
  • Խմբագրել
  • Խմբագրել կոդը
  • Դիտել պատմությունը

Գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևան-Բաթում գնացքն Ալավերդի երկաթուղային կայարանով անցնելիս
Գնացք Հայաստանի Գեղարքունիքի մարզում

Հայաստանի երկաթուղային տրանսպորտ։ Արևելյան Հայաստանում առաջին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումր-ի) 213,8 կմ երկարությամբ երկաթուղին շահագործման է հանձնվել 1899 թվականին։ 190—2 թվականին սկսել են գործել Ալեքսանդրապոլ-Մասիս (149 կմ), Մասիս-Երևան (14 կմ) և Մասիս-Ջուլֆա ուղեմասերը։ 1913 թվականին ՀՀ ներկայիս տարածքում երկաթուղիների երկարությունը 362 կմ էր։ Երկաթուղային կանոնավոր հաղորդակցություն է հաստատվել Երևան-Թիֆլիս, Ջուլֆա-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս-Բաքու-Հյուսիսային Կովկաս-Կենտրոնական Ռուսաստան ուղղություններով։ Բեռնաշրջանառության մեջ գերակշռել են գյուղատնտեսական (հատկապես՝ հացահատիկ), սննդի ու թեթև արդյունաբերության ապրանքները։ Ներմուծվել են կերոսին, շաքար, կիսաֆաբ6րիկատներ, ցորեն, արտահանվել գինի, կոնյակ, միրգ, բամբակ, կաշի, մորթի, գորգ և այլն։

1914-1918 թվականներ[խմբ0/ագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1-918) տարիներին կովկասյան բանակին անհրաժեշտ մատակարարումները կատարվել են Հայաստանի երկաթուղով։ 1918 թվականին Հայաստան ներխուժած թուրքական զորքերն ավերել ու թալանել են երկաթուղիները։

1921-1939 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային տնտեսության վերականգնման հիմնական աշխատանքներն սկսվել են 1921 թվականին։ Հիմնակետ կայարանը եղել է Ալեքսանդրապոլը (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գյ6/ումրի)։ Նորացվել է վագոնային պարկը, համալրվել ավտոմատ արգելակներով սարքավորված շարժակազմով, մեծացել է գնացքների արագությունը։

1930 թվականին Մոսկվայից վերադառնում է Հայաստան և նշանակվում Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի չորրորդ, հետո հինգերորդ բաժանմունքների պետ Բաբկեն Ամատունին։ 1935 թվականից մինչև 1937 թվականի հունիս ամիսը նա զբաղեցնում է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի վեցերրորդ բաժանմունքի պետի պաշտոն։ Բաժանմունքի կենտրոնը այդ տարիներին դեռ շարունակում էր մնալ Լենինականում, իսկ վեցերրորդ բաժանմունքը ընդգրկում էր ամբողջ Հայաստանի երկաթուղին Սանահինից մինչև Ջուղա[1]։

1941-1991 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երկաթուղային կայանը

Հայրենական մեծ պատերազմի (19411945) տարիներին կառուցվել են Ջուլֆա-Մինջևան (այժմ՝ Միջնավան) երկաթուղին, որով կապ է հաստատվել Մեղրու տարածաշրջանի և Երևանի միջև։ Հետպատերազմյան տարիներին սկսվել են երկաթուղու էլեկտրիֆիկացման աշխատանքները։ 1986 թվականին էլեկտրիֆիկացված գծերի տեսակարար կշիռը կազմել է 90% (էլեկտրաքարշը ներդրվել է 1953 թվականից)։ Մանևրային աշխատանքներում շոգեքարշները փոխարինվել են ջերմաքարշներով, վագոնային պարկը համալրվել է մեծատոնևաժ շարժակազմով։ Բարձրացել են էներգապաշարների օգտագործման գործակիցը, աշխատանքի ֆոնդագինվածությունն ու արտադրողականությունը։ 19801985 թվականներին շահագործման են հանձնվել երկաթուղու Մասիս-Նուռնուս, ԻջևանԴիլիջանՀրազդանԴիլիջան հատվածները։

Հայաստանի Հանրապետության անկախացումից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Այսրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի հիմքի վրա կազմավորվել է Հայկական երկաթուղին։ Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ շրջափակել են երկաթուղային ելքերը Հայաստանի Հանրապետությունից, իսկ Այսրկովկասյան երկաթուղին չի գործել վրաց-աբխազական հակամարտության պատճառով։ Հանրապետությունը հայտնվել է արտաքին աշխարհից լիակատար «երկաթուղային մեկուսացման» մեջ։ Երևան-Մոսկվա երկաթուղու վերջին երթն իրականացվել է 1992 թվականին։ Երևան-Թբիլիսի երթուղում կանոնավոր հաղորդակցությունը վերականգնվել է 1996 թվականին։ Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պարտավորվել է կատարել 572 միլիոն դոլարի ներդրումներ (200 միլիոնը՝ առաջին 5 տարում) ենթակաոուցվածքները և շարժակազմերն արդիականացնելու համար։ Գործում են երկաթուղային համակցված փոխադրումների Երևանի և Գյումրիի բեռնահամալիրները։ 2011 թվականին շահագործվող հիմնական երկաթուղու երկարությունը 726.5 կմ էր, լայնությունը՝ 1,52 մ։ Նախատեսվում է կառուցել Ֆիոլետովո-Վանաձոր նոր երկաթուղի (31,2 կմ), որը միմյանց կմիացնի Իջևան-Հրազդան-Երևան և Թբիլիսի-Գյումրի-Մասիս ուղղությունները։ 2007 թվականին ձեռք է բերվել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման պայմանավորվածություն։ Նախնական հաշվարկներով՝ երկաթգծի երկարությունը լինելու է 470 կմ, որից 60 կմ-ը՝ Իրանի, 410 կմ-ը՝ ՀՀ տարածքում. սկսվելու է Գագարին կայարանից (Գեղարքունիքի մարզ)։

2007-2008 թվականին Երևանում ապամոնտաժվեց Մովսես Խորենացու փողոցից մինչև Զեյթուն ընկած հատվածը և կառուցվեց Այգեստանի փողոցը և Սարալանջի արագընթաց մայրուղին։ Իսկ 2012-ին ապամոնտաժվեց Զեյթուն-Ալմաստ երկաթգիծը և փոխարենը կառուցվեց Ռուբինյանց-Ուլնեցի ավտոմայրուղին։ Հետագայում հնարավոր է ապամոնտաժվի Ալմաստ-Քանաքեռ հատվածը և կառուցվի փողոց, որը նաև կհատվի ապագա Ուլնեցի-Աճառյան ավտոմայրուղուն, և փոխարենը երկաթգիծը կապել մետրոպոլիտենի միջոցով։

2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Կոնդ

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է*։

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Իմ նախագիծը․ ըմբշամարտ

Ես արդեն 3 տարի է՝ հաճախում եմ ըմբշամարտի խմբակ։ Զբաղվում եմ ազատ ոճի ըմբշամարտով։ Մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի Հայաստանում և Հայաստանից դուրս։ Մրցաշարերով երկու անգամ եղել եմ Չեչնիայում։ Ունեմ շատ մեդալներ՝ երկու հատ առաջին տեղի և բազմաթիվ երկրորդ և երրորդ տեղերի։

Ըմբշամարտի մասին․

Ըմբշամարտը որոշակի կանոններ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։ Ըմբշամարտում չկային քաշային կարգեր, և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ։ Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ։ Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն՝ նույնիսկ մահով։

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում[1]՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո[2], 100 տարի վարձակալման ժամկետով[3]։

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

1990-ական թվականներին շերկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։

2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում, որ տեղակայված էր այգուն հարող տարածքում, կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում[4]։

Рубрика: Հայրենագիտության ակումբ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։

Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն՝ Երևանում,Սևանում,Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում՝ Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։

2019 թվականին հայտարարվել է Թումոյի նոր մարզային ծրագրի՝ «Թումո տուփ»-ի մասին։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Այս պահին ծրագրվում է բացել 2 Թումո-տուփ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Կապանում[1]։

2019 թվականին հայտարարվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրման մասին։ Համալիրը տեղակայված է լինելու Թումո Երևանի հարևանությամբ և զբաղեցնելու է 25 հազար ք.մ. տարածք, արժենալու է 25 մլն եվրո և լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Համալիրում են տեղակայված լինելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնաճյուղը և Դ2պր2ոց 42-ը՝ որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրովման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար[2]։

2017 թվականին հիմնադրվել է Թումոյի ևս մեկ ծրագիր՝ Թումո ստուդիաները (TUMO Studios): Այն շահույթ չհետապնդող նախագիծ է, որը մասնագիտացված է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ստուդիաները նախատեսված է 16-28 տարեկան երիտասարդ մասնագետների համար, որոնք կարող են այստեղ հմտանալ կավագործության, ոսկերչության, նորաձևության, ասե0ղնագործության, խոհարարության ևշատ այլ ոլորտներում։

Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում։ Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին և անհատներին։