Рубрика: Մայրենի

Թեսթ

Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի Արև Կարապետյանը առաջարկում է կարդալ իր հորինած պատմությունը և կատարել տեքստի վերաբերյալ իր կազմած թեստը։

Կար- չկար մի ծիծեռնակ կար։Այս ծիծեռնակը հրաշալի ձայն ուներ և դրա համար բոլոր թռչուններն գալիս էին ծիծեռնակի մոտ ուսումի։Մի օր ծիծեռնակն կանչեց բոլոր թռչուններին իր բույն և որոշեց սովորեցնել  իր նման լավ երգել։Ինչքան էլ տանջվում էին թռչունները, ոչինչ չէր ստացվում։Թռչունները հեռացան և որոշեցին փետրահան անել նրան։Հաջորդ  օրը նրանք հավաքվեցին ծիծեռնակի տան բակում  և սպասեցին ծիծեռնակի դուրս գալուն։Ծիծեռնակն նկատեց նրանց և պատուհանից դուրս փախավ։Թռչուններից ամենաավագն նկատեց նրան  և հրամայեց բռնել ծիծեռնակին։ Ծիծեռնակը բարձրացավ ամենաբարձր ծառի գագաթը  և սկսեց երգել։Թռչունները ինչքան էլ  չուզենաին միևնույն է  պետք է բռնեին ծիծեռնակին և իր ձայնը խլեին։Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին,  անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։

Հարցեր և առաջադրանքներ

1)Ինչպե՞ս փախավ ծիծեռնակը։

ծիծեռնակը փախավ ծառի վրա։

2)Ինչո՞ւ  թռչունները փորձեցին բռնել ծիծեռնակին։

նախանձից։

3)Ինչո՞ւ ծիծեռնակները չեն կարողանում երգել։

նրանք չեն կարողանում երգել։

4)Ո՞վ հրաման տվեց բռնել ծիծեռնակին։

թռչունները։

5)Տեքստից դո՛ւրս գրիր երկու գոյական(առարկա ցույց տվող բառ)և դրանցով կազմիր նախադասություններ։

Ծիծեռնակը բարձրացավ։

6)Տեքստից դո՛ւրս գրիր այն տողը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։

Մի օր ծիծեռնակն կանչեց բոլոր թռչուններին իր բույն և որոշեց սովորեցնել  իր նման լավ երգել։

7)Գրիր հոմանիշները

Ուսում-կրթություն

Բոլոր-ամենքը

Դրա համար-տես Այդ:

Նկատեց-տեսավ

Բույն-հյուս

8)Որ բառը ամենաշատը հանդիպեց տեքստում։

ծիծեռնակ։

9)Դո՛ւրս գրիր տեղեկություններ ծիծեռնակների մասին։

ծիծեռնակը չի սիրում, որ շենը քանդում են։

10)Բլոգում հրապարակիր(Ծիծեռնակ)վերնագրով տեքստը քո հորինած վերջաբանով։(Ծիծեռնակ

Ծիծեռնակը բույն է շինում, և շինում է և հիշում ամեն մի ճյուղ կպցնելիս առաջվա բույնն է հիշում։

11)Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր ծիծեռնակի տեղում։Պատասխանդ հիմնավորի՛ր։

ով վնասի ինձ,նա կստանա փոխադարձ վիրավորանքը։