Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2024

5-րդ դասարանցիների ելքի-մուտքի ստուգատես 2024

5-րդ դասարան
Մայիսի 2-24

Նպատակ՝ ամփոփել մայրենիից ձեռք բերված գիտելիքները, հիմտութունները

5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել,
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • դրսևորել տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանալ անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,
  • օգտագործել տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար,
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել,
  • Որոնողական աշխատանք մեդիա հանթակներում,
  • վարել ուսումնական բլոգը

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները
Սովորողը բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես 2024» բաժինը, որտեղ հավաքում է ստուգատեսային բոլոր աշխատանքները։

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Էմիլի արկածները

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:

Без рубрики,Հայրենագիտության ակումբ,Հայրենագիտություն ,Ձմեռային ճամբար2024,Մաթեմ ,Մաթեմատիկայի ընտրության խումբ,Մաթեմատիկայի ԵԼՔ7 ստուգատես,Մայրենի ,Մայրենիի ստուգատես 2024 ,Մայրենիի ստուգատեսի բաժին,Ուսումնական հունվար 2023,Ռուսերեն,Տեխնոլոգիա,Անահատական ուսումնական պլան,Անգլերեն ,Առոխչագիտություն,Բնագիտություն,Ես և շրջակա ,Իմ գրադարանը   

  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես կարծում եմ, որ իմ բլոգը գտնվում է նորմալ վիճակում։

  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    -Բլոգում գտնել իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
    -Առանձնացրո՛ւ մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

Ես Նարեկ Սարգսի Կարապետյանս ծնվել եմ 21.02.1995 թ-ին: Սովորել եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում միչև 3-րդ դասարան,որից հետո «Մերձավանի» միջնակարգ դպրոցում, միչև 9-րդ դասարան:   Ավարտելուց հետո սովորել եմ  «Երևանի Օլիմպական Հերթափոխի Պետական Մարզական» քոլեջում։ 3-րդ կուրսում ստացել եմ մարզիչ-մանկավարժի որակավորում,    ավարտելուց հետո ընդունվել եմ «Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ» 2-րդ կուրս։ Ծառայել եմ ԼՂՀ- ում։ Մասնակցել եմ ապրիլյան քառօրյա պատերազմին։ 13 տարեկանից զբաղվել եմ ձյուդո սպորտաձևով և ունեցելեմ բազմաթիվ հաջողություններ:  Սիրով կաշխատեմ կրթահամալիրում որպես մարզիչ մանկավարժ, սիրում եմ իմ գործը։

Ջրվեժ. Արևելյան դպրոց, Ուրախ օտար լեզուներ ջոկատ։

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան/Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։ Առաջին դասարանից հաճախում եմ Արևելյան դպրոց։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ: Ես երբեք չեմ մոռանա իմ ուսուցիչներին։
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
  • Արևելյան/Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան/Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեության մասին Արևելյան/Հյուսիսային դպրոցում:

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին: Ոչինչ չգիտեմ։
  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց: Այո
  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:Ընկեր Նարեկ,ընկեր Արման։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ։

Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես արթնանում եմ 8:30 և գնում եմ դպրոց և հենց դասերս վերջանում են ես գնում եմ արագ տուն ,որ հաց ուտեմ և գնամ ըմբշամարտի։

2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Ես կներկայացնեմ իմ սիրելի ընբշամարտիկ ՝Արթուր Ալեքսանյանին

Ի՞նչ սպասել Փարիզ-2024-ի մրցագորգում Արթուր Ալեքսանյանից:

Խոստումներ տալ չեմ սիրում, բայց անելու եմ առավելագույնը, որպեսզի նվաճեմ ոսկե մեդալը: Առանց ինձ խնայելու ամեն ինչ անելու եմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի հաջողությունը Փարիզում կրկնեմ:

Մրցաշրջան-2023-ում ամենամեծ ձեռքբերում ո՞րը կհամարես:

Թեևս, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տարին նախաօլիմպիական էր, և ամենակարևորը ուղեգիրն էր ինձ համար:

Ինչի՞ համար ես ափսոսում 2023-ում:

Աշխարհի առաջնության եզրափակիչի համար, որ զգոնությունս թուլացրի և 5-րդ ոսկե մեդալը ձեռքիցս բաց թողեցի: Վերջին մի քանի վայրկյանի համար եմ ափսոսում, որովհետև այնքան մոտ էր հաղթանակը… Իրոք, շատ ափսոս էր:

Ո՞րն է 2024-ի մեծ երազանքդ:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճելը: 2024-ի գլխավոր նպատակս, երազանքս դա է:



3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Оставьте комментарий